Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 20:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Մովսեսն ու Ահարոնը ժողովրդի մոտից գնացին դեպի ժողովի վրանի մուտքը և երեսնիվայր ընկան։ Եվ Տիրոջ փառքը երևաց նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Մովսեսն ու Ահարոնը ժողովրդի մոտից գնացին Վկայության խորանի դուռը և երեսնիվայր ընկան գետնին։ Եվ Տիրոջ փառքը երևաց նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 20:6
15 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան հավաքված ամբողջ Իսրայելի ժողովրդի առաջ։


«Դո՛ւրս ելեք այդ ժողովրդի միջից, որպեսզի անմիջապես ոչնչացնեմ նրանց»։ Բայց նրանք երեսնիվայր ընկան գետին։


Բայց նրանք երեսնիվայր գետին ընկան և ասացին. «Ո՛վ Աստված, բոլոր մարմինների հոգիների՛ Աստված, մեկ մարդ մեղանչեց, մի՞թե ամբողջ ժողովրդի վրա պիտի բարկանաս»։


Կորխն ամբողջ ժողովրդին հավաքեց նրանց դեմ՝ ժողովի վրանի մուտքի մոտ։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։


Երբ Մովսեսն այս լսեց, երեսնիվայր ընկավ գետին։


Եվ մի քիչ առաջանալով՝ երեսնիվայր ընկավ, աղոթում էր ու ասում. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։


Դավիթը բարձրացրեց իր աչքերը և տեսավ Տիրոջ հրեշտակին, որը կանգնած էր երկրի ու երկնքի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Այդ ժամանակ Դավիթն ու ծերերը, քուրձ հագած, երեսնիվայր ընկան գետին։


Հեսուն տապանակի առաջ պատռեց իր հագուստները, երեսնիվայր գետին ընկավ ու մնաց մինչև երեկո, ինքը և Իսրայելի ծերերը. և հող ցանեցին իրենց գլխի վրա։


Երբ ժողովուրդը խմբվեց Մովսեսի և Ահարոնի դեմ, նրանք նայեցին դեպի ժողովի վրանը. և ահա ամպը ծածկեց այն, ու երևաց Տիրոջ փառքը։


Ամբողջ ժողովուրդն ասում էր. «Քարկոծենք նրանց». բայց Տիրոջ փառքը երևաց ժողովի վրանի վրա, Իսրայելի բոլոր որդիներին։


Տերն իջավ ամպի սյունով և կանգնեց վրանի դռան մուտքի մոտ։ Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, և նրանք երկուսով էլ դուրս եկան։


Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին. քիչ է մնում, որ ինձ քարկոծեն»։


Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ, նրանք նայեցին դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ