Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 2:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Արևմտյան կողմում Եփրեմի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Եփրեմի որդիների իշխան լինի Ամիուդի որդի Եղիսաման։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Եփրեմի բանակը թող ծովի կողմում հաստատվի իր զորքով հանդերձ, և Եփրեմի որդիների իշխանը Եմիուդի որդի Եղիսաման լինի։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 2:18
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ շարժվեցին Եփրեմի ցեղի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիուդի որդի Եղիսաման։


Հովսեփի որդիներից՝ Եփրեմի ցեղից՝ Ամիուդի որդի Եղիսաման, Մանասեի ցեղից՝ Փադասուրի որդի Գամաղիելը.


Նա գեղեցիկ է ցուլի առաջնեկի նման, Նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների. Դրանցով նա կհարվածի բոլոր ժողովուրդներին Մինչև երկրի ծայրերը։ Սրանք են Եփրեմի բյուրավորները Եվ Մանասեի հազարավորները»։


և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամիուդի որդի Եղիսամայի մատուցած ընծան։


Յոթերորդ օրը մատուցեց Եփրեմի որդիների իշխանը՝ Ամիուդի որդի Եղիսաման։


Հովսեփի որդիներից Եփրեմի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.


Հիմա քո երկու որդիները, որոնք քեզ համար ծնվեցին Եգիպտոսի երկրում նախքան իմ Եգիպտոս գալը, նրանք իմն են. Եփրեմն ու Մանասեն Ռուբենի ու Շմավոնի պես իմն են։


Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասուն հազար հինգ հարյուր է։


Լացով են գալու, և աղաչանքներով եմ բերելու նրանց. նրանց քայլել եմ տալու դեպի ջրերի վտակները, հարթ ճանապարհով, որի վրա չեն սայթաքելու, որովհետև ես Իսրայելին հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ