34 Բանտ դրեցին նրան, որովհետև դեռ չէին վճռել, թե ի՛նչ պետք է անեն նրան։
34 և բանտարկեցին, որովհետև չէին կարողանում որոշել, թե ի՛նչ անեն նրան։
Նրան բանտարկեցին, մինչև որ Տիրոջ հրամանը հայտնվեր իրենց։
Մովսեսն ասաց նրանց. «Սպասե՛ք. թողե՛ք իմանամ, թե Տերն ինչ կպատվիրի ձեր մասին»։
Եվ այդ փայտ հավաքողին տեսնողները նրան բերեցին Մովսեսի, Ահարոնի և Իսրայելի ամբողջ ժողովրդի մոտ։
Մովսեսի աները, տեսնելով ամենը, ինչ անում էր Մովսեսը ժողովրդին, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին. ինչո՞ւ ես դու մենակ նստում, իսկ ամբողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնում է քեզ մոտ»։
Մովսեսն ասաց իր աներոջը. «Ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծուց դատաստան հայցելու։