Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 15:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ձեր ժողովրդի և պանդխտացած օտարականի համար մեկ կանոն լինի, հավիտենական կանոն ձեր ազգերի մեջ. ինչպես դուք, այնպես էլ օտարականը լինի Տիրոջ առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Միևնույն օրենքը պետք է գործի և՛ ձեզ համար, և՛ ձեզ հետ բնակվող եկվորի համար։ Դա հավիտենական օրենք պետք է լինի ձեր սերունդների համար։ Ինչպիսին դուք եք, այդպիսին էլ պետք է լինի եկվորը Տիրոջ առջև։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 15:15
17 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի տեղաբնակ որդիների և նրանց մեջ պանդխտացած օտարականի համար միևնույն օրենքը պետք է լինի սխալմամբ մեղք գործողի համար։


Եթե մի օտարական պանդխտանա ձեր մեջ և ուզենա կատարել Տիրոջ զատիկը, ապա այն թող կատարի զատկի կանոնների և կարգադրությունների համաձայն. մե՛կ կանոն պետք է ունենաք թե՛ օտարականի և թե՛ տեղացու համար”»։


Տեղացու և ձեր մեջ բնակվող օտարականի համար մե՛կ օրենք պիտի լինի»։


Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով։


Եվ այդ օրվանից ի վեր այսպես է Իսրայելում. նա կանոն և օրենք դրեց այս մինչև այսօր։


Փողերը պետք է հնչեցնեն Ահարոնի որդիները՝ քահանաները։ Սա ձեր սերունդների մեջ հավիտենական կանոն թող լինի ձեզ համար։


Օրենքը նույնը պետք է լինի ինչպես օտարականի, այնպես էլ տեղացու համար. որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։


Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Սա է զատկի կանոնը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։


Այս բանը կպահեք իբրև հավիտենական կանոն ձեզ համար և ձեր որդիների համար։


Այդ օրը ձեզ համար թող լինի հիշատակի համար, և տոնե՛ք այն իբրև Տիրոջ տոն, տոնե՛ք այն սերնդից սերունդ՝ իբրև հավիտենական կանոն։


Այստեղ չկա ո՛չ հույն և ո՛չ հրեա, ո՛չ թլփատություն և ո՛չ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամենը և ամենի մեջ։


Տերը խոսեց Ահարոնի հետ. «Ահա ես քեզ եմ հանձնում Իսրայելի որդիների բոլոր սուրբ բաներից ինձ տրված բարձրացնելու ընծաների պահպանությունը որպես քո օծման բաժին և քո որդիներին՝ որպես հավիտենական կանոն։


Եթե ձեզ մոտ պանդխտացած օտարականը կամ ձեր սերնդի մեջ ձեզ հետ բնակվողը կրակով այրված անուշահոտ զոհ անի Տիրոջը, նա էլ նույն ձևով պետք է անի, ինչպես դուք եք անում։


Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն դրանք, երբ մտնեն ժողովի վրանը կամ երբ զոհասեղանին մոտենան՝ սրբարանում պաշտամունքի համար, և անօրենություն չկրեն, որպեսզի չմեռնեն։ Դա հավիտենական կանոն թող լինի Ահարոնի և նրանից հետո իր սերնդի համար»։


Եվ ամբողջ Իսրայելը, նրանց ծերերը, գլխավորներն ու դատավորները տապանակի այս ու այն կողմից կանգնել էին Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացի քահանաների առջև, թե՛ օտարականը և թե՛ բնիկը. կեսը՝ Գարիզին լեռան կողմը, իսկ կեսը՝ Գեբաղ լեռան կողմը, ինչպես նախապես պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսը, որ օրհնեն Իսրայելի ժողովրդին։


հրեաները որոշեցին և սահմանեցին իրենց և իրենց զավակների ու իրենց բոլոր միացողների համար, որ չանտեսեն ամեն տարի այս երկու օրը տոնել ըստ նրանց գրվածքի և նրանց ժամանակի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ