Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 15:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եթե ձեզ մոտ պանդխտացած օտարականը կամ ձեր սերնդի մեջ ձեզ հետ բնակվողը կրակով այրված անուշահոտ զոհ անի Տիրոջը, նա էլ նույն ձևով պետք է անի, ինչպես դուք եք անում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եվ եթե մի եկվոր միանա ձեզ ձեր երկրում և սերնդեսերունդ ապրի ձեզ հետ և ընծա մատուցի՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես դուք եք անում, նույնպես էլ թող անի եկվորը. ողջ ժողովուրդն այդպես պիտի զոհ մատուցի Տիրոջը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 15:14
5 Խաչաձեւ Հղումներ  

«Խոսի՛ր, Ահարոնի և նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Իսրայելի տնից կամ Իսրայելում եղող օտարականներից ամեն մարդ, որ իր զոհաբերությունը մատուցում է իրենց որևիցե ուխտերից կատարման համար բերված նվեր և որևիցե կամավոր ընծաներից, որը մատուցում են Տիրոջը իբրև ողջակեզ,


Ամեն երկրաբնակ այդպես պետք է անի՝ Տիրոջը կրակով այրված անուշահոտ զոհ մատուցելու համար։


Ձեր ժողովրդի և պանդխտացած օտարականի համար մեկ կանոն լինի, հավիտենական կանոն ձեր ազգերի մեջ. ինչպես դուք, այնպես էլ օտարականը լինի Տիրոջ առաջ։


Օտարականի ձեռքից էլ այդ բոլորից ձեր Աստծուն զոհ չմատուցեք, որովհետև դրանք խեղվածք և արատ ունեն. դրանք ընդունելի չեն ձեզ համար”»։


որովհետև լսելու են քո մեծ անվան մասին, քո հզոր ձեռքի և տարածած բազկի մասին, եթե նա գա և աղոթք անի այս տանը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ