Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 9:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Ասկաղոնը պիտի տեսնի և վախենա, Գազան սաստիկ պիտի գալարվի, և Ակկարոնը ևս, որովհետև հույսը ամոթահար պիտի լինի. Գազայից պիտի կորչի թագավորը, և Ասկաղոնը չպիտի բնակեցվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ասկաղոնը կտեսնի և կվախենա, Գազան սաստիկ կմորմոքի, նաև Ակկարոնը, քանի որ ամաչեց իր հանցանքների համար։ Գազայից կվերանա թագավորը, և Ակկարոնը չի բնակեցվի։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 9:5
18 Խաչաձեւ Հղումներ  

Աքազ թագավորի մեռած տարում այս պատգամը եղավ.


Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին փղշտացիների մասին՝ դեռ փարավոնը Գազան չզարկած։


Եվ դուք ևս ի՞նչ եք ինձ համար, ո՛վ Տյուրոս և Սիդոն և ո՛վ փղշտացիների բոլոր շրջաններ. մի՞թե դուք ինձ հատուցում եք անելու, եթե դուք ինձ հատուցողներ եք։ Անմիջապես և շուտով ձեր գլխին կդարձնեմ ձեր հատուցումը.


Տերն այսպես է ասում. «Գազայի երեք օրինազանցությունների համար ու չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մի ամբողջ ժողովուրդ աքսորեցին, որ հանձնեն Եդովմին։


Եվ Ազովտոսից պիտի բնաջնջեմ բնակչին, իշխանական ցուպ բռնողին՝ Ասկալոնից և իմ ձեռքը Ակկարոնի վրա պիտի դարձնեմ, և փղշտացիների մնացորդը պիտի կորչի»,- ասում է Տեր Աստված։


Տերն ահա պիտի ժառանգի այն և պիտի ծովում զարկի նրա զորությանը, և նա կրակով պիտի սպառվի։


Օտարականները պիտի բնակվեն Ազովտոսում, և պիտի ջնջեմ փղշտացիների ամբարտավանությունը։


Եվ Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց և կեսօրին մոտ գնա՛ Երուսաղեմից Գազա իջնող ճանապարհով։ Այն անապատ է»։


Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։


Համաձայն իմ ակնկալության և հույսի՝ ոչնչով ամոթով չեմ մնա, այլ ամենայն համարձակությամբ, ինչպես միշտ, հիմա էլ Քրիստոսն իմ մարմնի մեջ կմեծարվի՝ իմ ապրելով թե իմ մեռնելով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ