ԶԱՔԱՐԻԱ 8:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ10 Որովհետև այն օրերից առաջ չկար մարդու համար վարձ, անասունի վարձ չկար. ոչ էլ խաղաղություն կար նրան, որ դուրս էր գալիս ու ներս մտնում՝ թշնամու պատճառով, որովհետև ես բոլոր մարդկանց իրար դեմ էի հանել։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ10 Քանի որ այն օրերից առաջ մարդկանց վարձելն օգուտ չէր, անասուններ վարձելն էլ հարգի չէր, և ելնողի ու մտնողի համար չկար խաղաղություն նեղության պատճառով. կուղարկեմ բոլոր մարդկանց, յուրաքանչյուրին իր ընկերոջ դեմ։ Տես գլուխը |