Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 7:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 և Բեթելից մարդկանց ուղարկեցին Սարասարի, Ռեկկեմելեքի գլխավորությամբ Աստծու տունը, որպեսզի Տիրոջ բարեհաճությունը հայցեն՝

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Եվ Բեթելից Սարասար ու Աբուսադ թագավորները և իրենց մարդիկ ուղարկվեցին աղաչելու Տիրոջը

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 7:2
11 Խաչաձեւ Հղումներ  

և մեկի բնակիչները պիտի գնան մյուսի մոտ՝ ասելու. “Եկե՛ք անմիջապես գնանք Տիրոջ առաջ պաղատելու և Զորքերի Տիրոջը փնտրելու”։ Ես ևս գալու եմ։


Մի՞թե Հուդայի թագավոր Եզեկիան և ամբողջ Հուդան նրան իսկույն մեռցրին. չէ՞ որ նա Տիրոջից վախեցավ և չպաղատե՞ց Տիրոջը, և Տերը զղջաց այն չարիքի համար, որ վճռել էր նրանց դեմ. այսպիսով մենք մեծ չարիք կբերենք մեր անձերին»։


Եվ թագավորը պատասխանեց և ասաց Աստծու մարդուն. «Քո Տեր Աստծուն աղոթի՛ր և խնդրի՛ր ինձ համար, որ իմ ձեռքը ետ գա դեպի ինձ». և Աստծու մարդն աղոթք արեց Տիրոջը, և թագավորի ձեռքը ետ եկավ դեպի իրեն ու եղավ առաջվա պես։


այն ժամանակ մտածեցի, որ փղշտացիները հիմա ինձ վրա կիջնեն Գաղգաղա, իսկ ես դեռ աղոթք չեմ արել Տիրոջ առաջ, դրա համար էլ հարկադրված եղա մատուցելու ողջակեզը»։


«Վերցրո՛ւ ընծաները գերիներից՝ Հեղդայից, որոնք եկել են Բաբելոնից, Տուբիայից և Հեդայիայից, և նույն օրը դու ինքդ գնա՛ և մտի՛ր Բաբելոնից եկող Սոփոնիայի որդի Հովսիայի տունը։


Կեդարի բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի ծառայեն քեզ. դրանք պիտի ելնեն իմ զոհասեղանի վրա իբրև ընդունելի զոհ, և ես փառավոր պիտի դարձնեմ իմ փառքի տունը։


Որ երկնքի Աստծուն անուշահոտ զոհեր մատուցեն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։


Մովսեսն աղաչեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ բորբոքվի քո բարկությունը քո ժողովրդի վրա, որին դուրս հանեցիր Եգիպտոսի երկրից քո մեծ զորությամբ և հզոր բազկով։


Բեթելի և Գայիի մարդիկ՝ երկու հարյուր քսաներեք.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ