Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 6:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 «Վերցրո՛ւ ընծաները գերիներից՝ Հեղդայից, որոնք եկել են Բաբելոնից, Տուբիայից և Հեդայիայից, և նույն օրը դու ինքդ գնա՛ և մտի՛ր Բաբելոնից եկող Սոփոնիայի որդի Հովսիայի տունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 «Դու ինձ համար վերցրո՛ւ իշխանների, նրա պիտանի մարդկանց ու նրա գիտունների այն գերության ավարից և այն օրը կմտնես Սոփոնիայի, որ եկել է Բաբելոնից, որդու՝ Հովսիայի տունը։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 6:10
7 Խաչաձեւ Հղումներ  

Թիկնապահների պետը վերցրեց քահանայապետ Սարայիային և նրա փոխանորդ Սոփոնիային ու երեք դռնապաններին,


Նրանք բոլոր ազգերից ձիերով և կառքերով, գահավորակներով, ջորիներով և ուղտի ձագերով պիտի բերեն ձեր բոլոր եղբայրներին՝ իբրև ընծա Տիրոջ համար, պիտի բերեն իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ,- ասում է Տերը,- ինչպես որ Իսրայելի որդիները մաքուր ամանով ընծա են բերում Տիրոջ տունը։


և Երեմիա մարգարեն ասաց. «Ամեն. Տերը թող այդպես անի։ Տերը թող կատարի քո խոսքերը, որ մարգարեացար. Տիրոջ տան անոթները և բոլոր տարագիրներին Բաբելոնից այստեղ վերադարձնի։


Արդ բազում տարիներ հետո եկա, որ իմ ազգին ողորմություն տամ ու ընծաներ մատուցեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ