Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եփեսացիներին 3:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 որ հեթանոսները ժառանգակիցներ են ու Քրիստոսի նույն մարմնի անդամները և մասնակից են Հիսուս Քրիստոսով խոստմանը Ավետարանի միջոցով,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 որպեսզի հեթանոսները ժառանգակից, նույն մարմնի անդամ և Քրիստոս Հիսուսով իրագործված խոստմանը հաղորդակից լինեն Ավետարանի միջոցով։

Տես գլուխը Պատճենել




Եփեսացիներին 3:6
17 Խաչաձեւ Հղումներ  

Եվ սա է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այսինքն՝ հավիտենական կյանքը։


այն, ինչ տեսանք ու լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ մեզ հետ հաղորդակից լինեք, իսկ մեր հաղորդությունը Հոր ու նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ է։


որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի մենք հավատով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին։


Արդ դուք Քրիստոսի մարմինն եք ու մեկ առ մեկ՝ նրա անդամները։


այդպիսի մեկը չի պահում Գլուխը, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, աճում է, և Աստված է աճեցնում։


որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ու ոսկորներից։


Ուրեմն դրանց հաղորդակից մի՛ եղեք։


Ինչպես որ մարմինը մեկ է ու շատ անդամներ ունի, և մարմնի բոլոր անդամները, շատ լինելով, մեկ մարմին են, այնպես էլ Քրիստոսը։


Այն վիճակով պիտի բաժանեք որպես ժառանգություն ձեր և ձեր մեջ բնակվող օտարականների միջև, որոնք ձեր մեջ որդիներ են ծնել, և նրանք ձեզ համար բնիկների պես պիտի լինեն Իսրայելի որդիների մեջ. նրանք ձեզ հետ ժառանգություն պիտի ունենան Իսրայելի ցեղերի մեջ։


Նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ։


Այն խորհուրդն ինձ հայտնությամբ ցույց տրվեց, ինչպես նախապես համառոտ գրեցի ձեզ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ