Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 3:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եվ տեսնում ենք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Եվ տեսնում ենք, որ նրանք չկարողացան մտնել իրենց անհավատության պատճառով։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 3:19
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ ես կամենում եմ հիշեցնել ձեզ, թեև արդեն այս բոլորը գիտեք, որ Տերը ժողովրդին Եգիպտոսի երկրից փրկեց և հետո անհավատներին կորստյան մատնեց։


Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա»։


Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։


Ով հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի։


Ով Աստծու Որդուն հավատում է, ինքն իր մեջ այս վկայությունն ունի, ով Աստծուն չի հավատում, նրան սուտ է հանում, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր Որդու մասին։


որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։


Սրանից հետո էլ չհավատացիք ձեր Տեր Աստծուն,


Եվ նրանք անարգեցին այն ցանկալի երկիրը, չհավատացին նրա խոսքին։


Նրանք ևս, եթե անհավատության մեջ չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է նրանց կրկին պատվաստել։


Տեսե՛ք, եղբայրնե՛ր, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ, չար սիրտ չլինի և հեռանա կենդանի Աստծուց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ