15 և ազատի նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից,
15 և ազատի նրանց, որ մահվան երկյուղով միշտ գերության վիճակում էին։
Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։
Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության։
Նա է, որ այնպիսի՜ մահից փրկեց մեզ ու դեռ փրկելու է։
որ ստեղծագործությունն ինքը ևս ապականության ծառայությունից կազատվի՝ Աստծու որդիների փառքի ազատության մեջ մտնելու համար։
Սիրտս դողաց իմ մեջ, և մահվան սարսափներն ընկան ինձ վրա։
Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի և մահ չտեսնի և իր անձը պիտի փրկի դժոխքից։ (Սելա)։
Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահից, այո՛, ոտքերս՝ գայթակղությունից, որ Աստծու առաջ ման գամ ողջերի լույսի մեջ։
Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։
Որովհետև նրանց բոլորի համար առավոտը մահվան ստվեր է, քանի որ նրանք մահվան ստվերի սոսկումները ճանաչում են։
Արհավիրքն ամեն կողմից զարհուրեցնում է նրան ու ամեն քայլափոխի հալածում է նրան։
Դուք, որ կամենում եք օրենքի տակ լինել, ասե՛ք ինձ, օրենքը չե՞ք լսում.
Ինչպե՜ս են հանկարծակի ոչնչանում, սատկում, կորչում զարհուրանքով։
Նրան բռնությամբ պիտի պոկեն վրանից, որտեղ ապահով ապրում էր, և նրան պիտի քշեն զարհուրանքի թագավորի մոտ։
քանի որ հրեշտակներին բնավ չի օգնում, այլ Աբրահամի սերնդին։