Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Եբրայեցիներին 12:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 ուր փողն էր հնչում ու խոսքերի ձայնը, որը լսողները հրաժարվեցին, որպեսզի խոսքը չշարունակվի իրենց համար,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 որտեղ փողն էր հնչում և պատգամների ձայնը, այնպես որ ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խոսքը չկրկնվի իրենց համար,

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 12:19
13 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Դուք տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ։


Եվ նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք կհավաքեն նրա ընտրյալներին չորս հողմերից՝ երկնքի ծայրից մինչև մյուս ծայրը։


հանկարծ, մի ակնթարթում, վերջին շեփորի հնչման ժամանակ, որովհետև շեփորը կհնչի, ու մեռելներն անապականելի հարություն կառնեն, և մենք կփոխակերպվենք։


ամբողջապես այնպես, ինչպես որ Քորեբում հավաքի օրը քո Տեր Աստծուն խնդրեցիր՝ ասելով. “Իմ Տեր Աստծու ձայնն այլևս չլսեմ և այդ մեծ կրակն այլևս չտեսնեմ, որպեսզի չմեռնեմ”։


Դուք մոտեցաք և կանգնեցիք այդ լեռան ստորոտին. լեռը մինչև երկնքի մեջտեղը բորբոքվել էր կրակով և պատվել խավարով, ամպով ու մառախուղով։


Տերը խոսեց ձեզ հետ կրակի միջից. դուք լսեցիք խոսքերի ձայնը, բայց կերպարանք չտեսաք, այլ միայն ձայն լսեցիք։


արդյոք որևէ ազգ լսե՞լ է՝ Աստծու ձայնը խոսի կրակի միջից, ինչպես որ դու լսեցիր, և ողջ մնացած լինի.


քանի որ Տերն ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծու փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի, և Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն,


Զգո՛ւյշ եղեք, որ չմերժեք նրան, ով խոսում էր, որովհետև եթե նրանք, այս երկրի վրա պատգամ տվողին մերժելով, չկարողացան պատժից ազատվել, ապա որքա՜ն ավելի մենք, եթե երկնքից խոսողին մերժենք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ