27 Մարդու համար լավ է, որ լուծն իր երիտասարդության ժամանակ կրի։
27 Մարդու համար լավ է, եթե իր մանկությունից կրի խոնարհության լուծը։
Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնցում ասելու ես. «Դրանց մեջ ես հաճույք չեմ զգում»։
Ինձ համար լավ էր, որ խոնարհվեցի, որ սովորեմ քո հրամանները։
Երանի՜ այն մարդուն, որին դու ես խրատում, ո՜վ Տեր, և քո օրենքը սովորեցնում ես նրան,
Սովորեցրո՛ւ մեզ, որ այնպես հաշվենք մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք։
Լավ է լռությամբ սպասել, սպասել Տիրոջ փրկությանը։
Թող առանձին նստի ու լռի, որովհետև այն դրվեց նրա վրա։