Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Նրա հակառակորդները նրա տերերը եղան, նրա թշնամիները հանգիստ են. հանցանքների շատության պատճառով Տերը տրտմեցրել է նրան. նրա երեխաները թշնամու առաջից գերության տարվեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Նրան նեղողները կանգնեցին նրա գլխին, նրա թշնամիներն ուրախության մեջ են, քանի որ Տերը խոնարհեցրեց նրան նրա բազմաթիվ ամբարշտությունների համար. նրա մանուկները, նեղողների առաջն ընկած, գերի քշվեցին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:5
38 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ինձ ասաց. «Իսրայելի և Հուդայի տան անօրենությունը շատ ու շատ մեծ է, և երկիրը լցվել է արյունահեղությամբ, քաղաքը լիքն է անիրավությամբ, որովհետև ասում են, թե Տերը լքել է երկիրը, Տերը չի տեսնում։


Քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և իր կողմն անցած դասալիքներին ու մնացած ժողովրդին Նաբուզարադան թիկնապահապետը գերի տարավ Բաբելոն։


Մեր բոլոր թշնամիներն իրենց բերանը լայն բացել են մեր դեմ։


Տերը կատարեց իր մտադրածը, իրագործեց իր խոսքը, որ վճռել էր վաղեմի օրերից. քանդեց և չգթաց և թշնամուն քեզնով ուրախացրեց, բազմապատկեց քո հակառակորդների զորությունը։


Արդարացի է Տերը, որովհետև ես անհնազանդ եղա նրա խոսքին. լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ, և տեսե՛ք իմ տառապանքը. իմ կույսերն ու իմ երիտասարդները գերեվարվեցին։


Իսկ Երուսաղեմի մարգարեների մեջ քստմնելի բան տեսա. շնանում են և ստությամբ են ընթանում. չարագործների ձեռքերն են զորացնում, որ ոչ ոք իր չարությունից հետ չդառնա. նրանք բոլորն ինձ համար Սոդոմի պես են, իսկ նրա բնակիչները՝ Գոմորի պես»։


«Ես թողել եմ իմ տունը, լքել եմ իմ ժառանգությունը, իմ հոգու սիրածին իր թշնամիների ձեռքն եմ մատնել։


«Մի՞թե այս բաների համար չպիտի պատժեմ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից իմ անձը վրեժ չպիտի՞ առնի»։


Քո սուրբ ժողովուրդը քիչ ժամանակ միայն ժառանգեց քո սրբարանը. մեր հակառակորդները ոտնակոխ արեցին այն։


Նրան նեղողների աջ ձեռքը բարձրացրիր, ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին։


Մեզ կռվի պատճառ ես դարձնում մեր դրացիների համար, և մեր թշնամիներն իրենց մեջ ծաղրում են մեզ։


որովհետև գիտեմ, որ իմ մեռնելուց հետո դուք անպատճառ անօրենություն եք անելու, շեղվելու եք այն ճանապարհից, որ պատվիրել եմ ձեզ, և վերջին օրերին հանդիպելու եք չարիքների։ Որովհետև Տիրոջ առջև չարություն եք անելու և ձեր ձեռքի գործերով բարկացնելու եք նրան»։


Որովհետև տեսիլքի ձորում Զորությունների Տեր Աստծու կողմից ուղարկված խռովության, ոտնահարության և շփոթության օր է։ Քանդում են պարիսպները, և աղաղակը հասնում է սարը։


Իմ վրանը կործանվեց, և բոլոր պարաններս կտրտվեցին, իմ որդիներն ինձնից հեռացան և չկան. իմ վրանը լարող, և ոչ էլ իմ վարագույրները կանգնեցնող այլևս չկա։


Երուսաղեմը ծանրորեն մեղանչեց, դրա համար ծաղր եղավ, բոլոր նրան պատվողները նրան անարգեցին, որովհետև տեսան նրա մերկությունը, իսկ նա հառաչեց ու շրջվեց։


Իսկ ես, իմ աչքը չպիտի խնայի, և չպիտի ողորմեմ. նրանց վարվելակերպն իրենց գլխով եմ տալու»։


որովհետև չարիք գործեցին իմ առաջ և այն օրից, երբ իրենց հայրերը դուրս եկան Եգիպտոսից, մինչև այսօր բարկացրին ինձ”»։


Այս բաների համար եմ լաց լինում, աչքերս արցունք են թափում, որովհետև ինձանից հեռու է մխիթարիչը, որն իմ հոգին պիտի վերանորոգեր. իմ որդիները նվաղեցին, որովհետև թշնամին հաղթեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ