ԵՐԵՄԻԱ 7:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ3 Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ուղղե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները, և ես ձեզ կբնակեցնեմ այս վայրում։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ3 Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Աստվածն Իսրայելի. “Ուղղե՛ք ձեր ընթացքն ու վարքը, և ձեզ կբնակեցնեմ այս վայրում։ Տես գլուխը |
Եվ ես կրկին ու կրկին ուղարկեցի ձեզ մոտ իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. "Ամեն մարդ թող հետ դառնա իր չար ճանապարհից։ Բարեփոխե՛ք ձեր արարքները և մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու համար։ Այն ժամանակ դուք կբնակվեք այն երկրում, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին"։ Բայց դուք ականջ չդրեցիք և չհնազանդվեցիք ինձ։