Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 50:37 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Սո՜ւր նրա ձիերի և նրա կառքերի վրա և նրա մեջ եղող բոլոր խառնածին գնդերի վրա, որ կանանց նման դառնան. սո՜ւր նրա գանձերի վրա, որ հափշտակվեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Թող բարձրանա սուրը նրա երիվարների ու կառքերի վրա, թող բարձրանա սուրը նրանց քաջամարտիկների վրա, այդտեղ եղած համայն խառնամբոխի վրա, և թող նրանք դառնան կանանց նման։ Թող բարձրանա սուրը նրա գանձերի վրա, և դրանք թող հափշտակվեն։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 50:37
20 Խաչաձեւ Հղումներ  

Բաբելոնի պատերազմիկները դադարեցին պատերազմելուց, իրենց ամրոցներում մնացին, նրանց ուժը սպառվեց, կանանց պես դարձան. նրա բնակարաններն այրվեցին, նրա նիգերը կոտրվեցին։


Ահա քո զորագնդերը կանանց պես պիտի լինեն քո մեջ, քո երկրի դարպասները բացվել են քո թշնամիների առաջ, կրակը կերել է քո նիգերը։


Եվ ես քեզնով կջախջախեմ ձիուն ու ձիավորին և քեզնով կջախջախեմ կառքն ու կառավարին։


քաղաքները պիտի գրավվեն, և բերդերը նվաճվեն։ Եվ այդ օրը Մովաբի մարտիկների սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես պիտի լինի։


և բոլոր խառնածինների ժողովրդին և Հուս երկրի բոլոր թագավորներին և փղշտացիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին և Ազովտոսի մնացորդներին,


Այն օրը եգիպտացիները պիտի լինեն կանանց նման և սարսափով պիտի դողան Զորությունների Տիրոջ ձեռքի շարժումից, երբ նա այն բարձրացնի նրա վրա։


Եթովպացիները, փութացիները, ղուդացիները, ամբողջ խառնածին ժողովուրդը, քուբացիները և դաշնակից երկրի որդիները նրա հետ սրից պիտի ընկնեն"”»։


Խավարի մեջ գտնվող գանձերը և ծածուկ տեղերում պահված հարստությունները քեզ կտամ, որպեսզի իմանաս, թե ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ կանչեցի քեզ քո անունով։


և տակնիվեր պիտի անեմ թագավորությունների գահերը և պիտի կորցնեմ ազգերի թագավորությունների զորությունը, տակնիվեր պիտի անեմ մարտակառքն ու նրա հեծյալին, և պիտի ընկնեն ձիերն ու իրենց հեծյալները՝ ամեն մեկն իր եղբոր սրով”»։


«Ահա ես քո դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- և պիտի ծխով այրեմ նրա մարտակառքերը. սուրը պիտի ուտի քո կորյուններին, և երկրից պիտի բնաջնջեմ քո որսին, և քո պատգամաբերների ձայնն այլևս չպիտի լսվի»։


Եվ իմ սեղանի վրա պիտի կշտանաք ձիերով և նժույգներով, զորավորներով և ամեն տեսակ պատերազմիկով”»,- ասում է Տեր Աստված։


Նրա վրա եկե՛ք երկրի ծայրից, բացե՛ք նրա շտեմարանները, դեզերի պես դիզե՛ք նրան ու բնաջնջե՛ք նրան. նրանից մնացորդ չթողնեք։


Արաբիայի բոլոր թագավորներին և խառնածինների բոլոր թագավորներին, որոնք անապատում են բնակվում։


Ո՛վ Հակոբի Աստված, քո սաստելուց քնով թմրեցին կառքերն ու ձիերը։


Որ մինչև երկրի ծայրերը դադարեցնում է պատերազմները, փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները և կառքերն այրում կրակով։


Քաղդեացիների երկրում սպանված պիտի ընկնեն և նրա փողոցներում՝ վիրավորված։


Եվ քեզնով կջախջախեմ ամուսնուն ու կնոջը, քեզնով կջախջախեմ ծերին ու պատանուն, քեզնով կջախջախեմ երիտասարդին ու կույսին։


Եվ քաղդեացիների երկիրն ավար պիտի լինի. նրա բոլոր ավարառուները պիտի կշտանան»,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ