Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 49:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 նրանց ուղտերն ավար պիտի դառնան, և նրանց հոտերի բազմությունը՝ կողոպուտ, և ես մազի ծայր կտրողներին ամեն կողմ պիտի ցրեմ և ամեն կողմից աղետ պիտի բերեմ նրանց,- ասում է Տերը։-

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Թող նրանց ուղտերի երամակներն ավար դառնան, նրանց ոչխարների բազմությունները կորստյան մատնվեն, պիտի քշեմ, քամու բերանը պիտի տամ երեսները ածիլածներին, բոլոր կողմերից նրանց կործանում պիտի բերեմ,- ասում է Տերը։-

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 49:32
8 Խաչաձեւ Հղումներ  

Եգիպտոսին և Հուդային, Եդովմին և Ամմոնի որդիներին, Մովաբին և բոլոր մորուքների ծայրը կտրողներին, որ բնակվում են անապատում։ Որովհետև բոլոր ազգերն անթլփատ են, իսկ ամբողջ Իսրայելի տունն անթլփատ է սրտով»։


Ուստի քո մեջ հայրերը որդիներին պիտի ուտեն, իսկ որդիներն իրենց հայրերին պիտի ուտեն. քեզ դատաստաններ պիտի անեմ ու ամբողջ մնացորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին։


Եվ երկնքի չորս կողմերից Եղամի վրա պիտի բերեմ չորս հողմերը և նրանց պիտի ցրեմ դեպի այս բոլոր հողմերը, և ազգ չի լինելու, որի մոտ չգնան Եղամի գաղթականները։


Դեդեանին և Թեմային և Բուզին, մորուքների ծայրը կտրող բոլորին,


Քո մեկ երրորդը ժանտախտով պիտի մեռնի, և սովով պիտի սպառվեն քո մեջ, քո մեկ երրորդը սրով պիտի ընկնի քո շուրջը, իսկ քո մեկ երրորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին և սուր պիտի մերկացնեմ նրանց հետևից։


Տերը քեզ կգցի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կծառայես օտար՝ փայտե և քարե աստվածների, որոնց չէիք ճանաչել ո՛չ դու, ո՛չ էլ քո հայրերը։


«Ահա օրեր կգան,- ասում է Տերը,- որ պիտի պատժեմ նրանց, որ միայն մարմնով են թլփատված,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ