Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 48:45 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

45 Ուժասպառ գաղթականները Եսեբոնի հովանու տակ են կանգնում, որովհետև Եսեբոնից կրակ դուրս եկավ, իսկ Սեհոնի միջից՝ բոց, և կերավ Մովաբի ճակատը և աղմկարարների գագաթը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

45 Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկավ, ու Սեհովն քաղաքից՝ բոց, լափեց Մովաբի իշխաններին և հարվածեց ամովնացիներին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 48:45
12 Խաչաձեւ Հղումներ  

Տեսնում եմ նրան, բայց ոչ հիմա, Զննում եմ նրան, բայց ոչ մոտից. Մի աստղ է ծագում Հակոբից, Մի մական է բարձրանում Իսրայելից, Խփում է Մովաբի ճակատին Եվ բնաջինջ անում Սեթի բոլոր որդիներին։


Քանզի կրակ ելավ Եսեբոնից, Բոց՝ Սեհոնի քաղաքից, Այրեց Մովաբի Արը, Առնոնի բարձր տեղերի տերերին։


Հիսուսը նրանց ասաց. «Դուք Սուրբ Գրքում երբեք չե՞ք կարդացել. "Այն քարը, որ շինարարները մերժեցին, անկյունաքար դարձավ. սա Տիրոջ կողմից եղավ, և մեր աչքին զարմանալի է" (Սաղ. 118.22-23)։


Նրանից է գալու անկյունաքարը, նրանից է բևեռը, նրանից՝ պատերազմի աղեղը, բոլոր զորավարները միասին նրանից են դուրս գալու։


Այլ կրակ պիտի գցեմ Մովաբի վրա, և այն պիտի լափի Կարիոթի պալատները, իսկ Մովաբը աղաղակելով, աղմուկով և փողի ձայնով պիտի մահանա։


որովհետև Եսեբոնը ամորհացիների Սեհոն թագավորի քաղաքն էր։ Նա, մովաբացիների նախորդ թագավորի դեմ պատերազմելով, նրա ձեռքից վերցրել էր նրա ամբողջ երկիրը մինչև Առնոն։


Իսրայելացիները պատգամախոսներ ուղարկեցին ամորհացիների Սեհոն թագավորի մոտ՝ ասելու.


Վա՜յ քեզ, Մովա՛բ, Կորա՜ր, Քամոսի՛ ժողովուրդ. Նրանց որդիները փախուստի մատնվեցին, Իսկ աղջիկները գերի ընկան Ամորհացիների արքա Սեհոնի ձեռքը։


Կրակը կերավ նրա երիտասարդներին, և նրա աղջիկների համար հարսանեկան երգ չերգեցին։


Ամորհացիների Սեհոն թագավորին, Բասանի Ովգ թագավորին և քանանացիների բոլոր թագավորությունները։


Մեմփացիների ու տափնացիների որդիներն էլ քո գլխի գագաթը կոտրեցին։


Մովաբն այլևս չի գովաբանվելու. Եսեբոնում նրա դեմ չարիք են նյութում՝ ասելով. “Գնանք, ազգ լինելուց վերացնենք նրան”։ Դու էլ, ո՛վ Մադմեն, պիտի պապանձվես. սուրը հետապնդելու է քեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ