Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 48:35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Մովաբից պիտի վերացնեմ,- ասում է Տերը,- բարձրադիր վայրում զոհ մատուցողին և նրա աստվածներին խունկ ծխողին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Կորստյան պիտի մատնեմ Մովաբը,- ասում է Տերը,- որ բագիններն էր բարձրանում և խնկարկում օտար աստվածներին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 48:35
8 Խաչաձեւ Հղումներ  

Դեբոնի մարդիկ բարձրանում են տաճար, այն բարձր տեղերը՝ լաց լինելու համար։ Մովաբը ողբում է Նաբավի և Մեդաբայի վրա. ամեն գլուխ ածիլված է, ամեն մորուք՝ կտրված։


Պիտի երևա, թե ինչպե՛ս Մովաբը հոգնում է բարձր տեղի վրա, երբ մտնում է իր սրբարանն աղոթելու, բայց ոչինչ չի ունենալու։


Որովհետև քո քաղաքների թվով եղան քո աստվածները, ո՛վ Հուդա։ Եվ Երուսաղեմի փողոցների թվով ամոթալի զոհասեղաններ եք շինել, զոհասեղաններ, որ Բահաղին խունկ ծխելու համար են։


Քանի որ դու քո գործերին և քո գանձերին ես ապավինել, դո՛ւ էլ պիտի գրավվես. և Քամովսը պիտի տարագրվի, իր հետ՝ նրա քահանաները և նրա իշխանավորները։


Մի՞թե գողանաք, սպանեք, շնություն անեք և սուտ երդվեք ու Բահաղին խունկ ծխեք և այլ աստվածների հետևից գնաք, որոնց չեք ճանաչում,


Սրանց հեղելու ընծաները կլինեն ամեն մի զվարակի համար կես հիմեն գինի և մեկ խոյի համար հիմենի մեկ երրորդ մասը և ամեն մի գառան համար հիմենի մեկ քառորդ մասը։ Սա տարվա բոլոր ամիսների համար ամեն մի ամսվա սկզբի ողջակեզն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ