Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 48:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Եսեբոնի աղաղակից մինչև Եղեաղե, մինչև Հասսա իրենց ձայնը բարձրացրին. Սեգովրից մինչև Որոնայիմ՝ եռամյա երինջի նման, որովհետև Նեմերիմի ջրերը ցամաքել են։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Եսեբոնի աղաղակը հասավ մինչև Ելելա և մինչև Հասսա. նրանց քաղաքները, Սեգովրից մինչև Որովնայիմ, իրենց ձայնը բարձրացրին և գուժեցին մինչև Սաղես, որովհետև Եբերիմի ջուրն անգամ խորշակի տապից ցամաքեց։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 48:34
10 Խաչաձեւ Հղումներ  

Ղովտն իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ Հորդանանի ողջ շրջակայքն ամբողջապես ոռոգված էր. քանի դեռ Տերը Սոդոմն ու Գոմորը չէր կործանել, մինչև Սեգորի սահմանը Տիրոջ դրախտի նման էր, Եգիպտոսի երկրի նման։


սրանք պատերազմեցին Սոդոմի Բարա թագավորի, Գոմորի Բարսա թագավորի, Ադմայի Սենաբ թագավորի, Սեբոյիմի Սիմոփոր թագավորի, ինչպես նաև Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորի դեմ։


Դատաստան եկավ հարթավայրի վրա, Քոզոնի, Հասսայի և Մեփայաթի վրա,


Ղուիթի զառիվերին նրանք լաց ու կոծով բարձրանում են, և Որոնայիմի զառիվայրի վրա աղետալի կործանման աղաղակ են լսում։


«Ադարոդը, Դեբոնը, Հազերը, Նամրան, Եսեբոնը, Եղեաղեն, Սեբաման, Նաբավը և Բեան,


հարավային կողմը, Երիքովի հովտի դաշտն ու Արմավենիների քաղաքը մինչև Սեգոր։


Հասսան, Կադեմոթը, Մեփայաթը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ