Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 46:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ինչո՞ւ կործանվեց քո հզորը. այն չդիմացավ, որովհետև Տերը նրան վայր գցեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 քո ընտիր ցուլը փախուստ տվեց, չմնաց, քանի որ Տերը լքեց նրան»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 46:15
12 Խաչաձեւ Հղումներ  

Ինչպես ոչնչանում է ծուխը, ոչնչացրո՛ւ նրանց. ինչպես հալվում է մոմը կրակի առջև, այդպես թող ամբարիշտները կորչեն Աստծու առջևից։


Ինչո՞ւ եմ նրանց տեսնում զարհուրած նահանջելիս, և նրանց քաջազունները կոտորվում են. խուճապահար փախչում են ու հետ չեն նայում. սարսափ է շուրջբոլորը,- ասում է Տերը։-


Դու զորությամբ գոտեպնդում ես ինձ պատերազմի համար և իմ դեմ վեր կացածներին գցում ես իմ ոտքերի տակ։


Նա ուղարկեց իր նետերը և ցրեց նրանց, կայծակները գցեց և խուճապի մատնեց նրանց։


Նրա վարձկան զինվորները նրա մեջ պարարտացված զվարակների նման են, որովհետև նրանք ևս դարձան, միասին փախան, չկանգնեցին, որովհետև նրանց աղետի օրը եկավ նրանց վրա, նրանց պատժի ժամանակը։


Դու քո ձեռքով դուրս հանեցիր հեթանոսներին և բնակեցրիր մեր հայրերին, չարչարեցիր ազգերին և ցրեցիր նրանց։


ապա Տերն էլ ձեր առջևից կքշի այդ բոլոր ազգերին, և դուք կտիրեք ձեզանից մեծ և հզոր ազգերի վրա։


Տերն ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ի՛նչ եմ անելու փարավոնին. իմ հզոր ձեռքի միջոցով նա թույլ պիտի տա նրանց, հզոր ձեռքի միջոցով նրանց դուրս պիտի անի իր երկրից»։


Թող Աստված վեր կենա, նրա թշնամիները ցրվեն, և նրան ատողները փախչեն իր առջևից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ