Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 41:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ հենց որ նրանք քաղաքամեջ հասան, Նաթանիայի որդի Իսմայելը նրանց կոտորեց և գցեց գբի մեջ, ինքը և իր հետ եղող մարդիկ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Հենց որ քաղաքամեջ հասան, Նաթանի որդի Իսմայելն իր հետ եղած մարդկանցով քաղաքի մեջ կոտորեց նրանց և լցրեց ջրհորը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 41:7
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրա իշխանավորները նրա մեջ որս բզկտող գայլերի պես արյուն են հեղում, կյանքեր ոչնչացնում, որպեսզի ագահությամբ անիրավ վաստակ ստանան։


Նրանց ոտքերը վազում են դեպի չարություն, և նրանք շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներին ավերում և քանդում կա։


Եվ դու, ո՜վ Աստված, նրանց կգցես ապականության հորը. արյուն թափող և նենգավոր մարդիկ իրենց կյանքի օրերի կեսին չպիտի հասնեն, իսկ ես իմ հույսը քեզ վրա եմ դրել։


Նրանց ոտքերն արյուն թափելու համար են արագընթաց։


Որովհետև նրանց ոտքերը չարության են վազում և շտապում են արյուն թափելու։


Նրա դեմ դավադրություն արեց նրա զորապետ Փակեեն՝ Ռովմելայի որդին՝ իր հետ ունենալով գաղաադացիներից հիսուն հոգի, և Սամարիայում՝ թագավորի պալատի դահլիճում, սպանեց նրան, նրա հետ՝ Արգովբին և Արիեին։ Նրան սպանեց և թագավոր դարձավ նրա փոխարեն։


բայց դու արտաքսվեցիր քո գերեզմանից գարշելի վիժվածքի պես՝ ծածկված սրով խոցված մեռելներով, որոնք իջել են գբի հատակի քարերի վրա ոտնակոխ եղած դիակի նման։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ