ԵՐԵՄԻԱ 40:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ5 Քանի տակավին չէր վերադառնում, նա ասաց. «Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, որին Բաբելոնի թագավորը Հուդայի քաղաքների վրա է կարգել, և բնակվի՛ր նրա հետ ժողովրդի մեջ, կամ գնա՛, ուր որ հաճելի է քո աչքին, որ գնաս»։ Եվ թիկնապահապետը նրան ուտելու պաշար և պարգև տվեց և արձակեց նրան։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ5 Քանի դեռ ես այստեղ եմ, գնա՛, ում մոտ որ կամենում ես։ Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, որին բաբելացիների արքան Հուդայի երկրի՝ քո երկրի վրա վերակացու կարգեց. նրա հետ կբնակվես ժողովրդի մեջ։ Իսկ եթե չես ուզում, քո աչքին ուր որ դուր է գալիս գնալ, գնա՛»։ Ապա դահճապետը նրան պաշար ու պարգևներ տվեց և արձակեց։ Տես գլուխը |