Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 40:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ Կարեի որդի Հոհանանը Մասփայում ծածուկ ասաց Գոդողիային. «Թող գնամ և սպանեմ Նաթանիայի որդի Իսմայելին, և ոչ ոք չի իմանա. ինչո՞ւ նա քեզ սպանի, և ցրվեն բոլոր հրեաները, որոնք հավաքվել են քեզ մոտ, և Հուդայի մնացորդը կորչի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ապա Կարեի որդի Հովնանը Մասեփայում Գոդողիային գաղտնի ասաց. «Թո՛ւյլ տուր գնամ սպանեմ Նաթանի որդի Իսմայելին, ու ոչ ոք թող չիմանա. գուցե մի օր նա սպանի քեզ, և հրեաները, որոնք հավաքված են քեզ մոտ, ցրվեն, ու Հուդայի մնացորդներն էլ կորչեն»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 40:15
10 Խաչաձեւ Հղումներ  

Բայց զորքն ասաց. «Դու չպիտի դուրս գաս, որովհետև եթե մենք փախչելու լինենք, նրանք մեզ համար չեն մտահոգվելու, և եթե մեր կեսն էլ մեռնելու լինի, նրանք մեզ համար չեն մտահոգվելու, իսկ դու մեր տասը հազարի չափ ես։ Արդ, լավ կլինի, որ դու մեզ օգնես քաղաքից»։


Բայց Շարուհեայի որդի Աբեսսան օգնեց Դավթին, և նա հարվածեց փղշտացուն ու սպանեց նրան։ Այդ ժամանակ Դավթի մարդիկ նրան երդվեցին և ասացին. «Մեզ հետ այլևս չպետք է դուրս գաս պատերազմի, որ չհանգցնես Իսրայելի ճրագը»։


Եթե իմ վրանի մարդիկ երբևէ ասել են, թե ո՛վ է կշտացել Հոբի մսով.


Մասփա՝ Գոդողիայի մոտ եկան Նաթանիայի որդի Իսմայելը և Կարեի որդիները՝ Հոհանանը և Հովնաթանը, Թանհումեթի որդի Սարայիան, նետոփաթացի Եփայի որդիները և Մաքաթիի որդի Հեզոնիան, իրենք և իրենց մարդիկ։


և ասացին Երեմիա մարգարեին. «Թող մեր աղաչանքը քո առաջ ընդունելի լինի, և մեզ համար Տիրոջը՝ քո Աստծուն, աղո՛թք արա այս ամբողջ մնացորդի համար, որովհետև շատից քիչ ենք մնացել, ինչպես որ աչքդ տեսնում է մեզ։


Եվ չեք էլ մտածում, որ մեզ համար լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան ամբողջ ազգը կորչի»։


Նա հասավ ճանապարհի վրա եղող ոչխարների փարախների մոտ. այնտեղ մի քարայր կար, և Սավուղը հարկավորության համար ներս մտավ. Դավիթն իր մարդկանց հետ նստած էր այդ քարայրի ներսում։


Եվ Աբեսսան Դավթին ասաց. «Աստված այսօր քո թշնամուն քո ձեռքը մատնեց, և հիմա թող նիզակով մեկ անգամից նրան զարկեմ գետնին և հարվածս չկրկնեմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ