ԵՐԵՄԻԱ 36:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ32 Երեմիան մի ուրիշ մագաղաթ վերցրեց ու տվեց Ներիայի որդի դպիր Բարուքին, և նրա վրա Երեմիայի բերանից նա գրեց այն մագաղաթի բոլոր խոսքերը, որ Հուդայի Հովակիմ թագավորն այրել էր կրակով, և դեռ նրանց վրա նրանց պես շատ խոսքեր էլ ավելացվեցին։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ32 Երեմիան այլ մատյան վերցրեց ու հանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մեջ Երեմիայի բերանից գրի առավ այն մատյանի բոլոր խոսքերը, որ կրակի մեջ այրել էր Հուդայի արքա Հովակիմը։ Այդ մատյանի մեջ ուրիշ խոսքեր ևս ավելացան, առավել, քան նախորդ խոսքերը։ Տես գլուխը |