Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 35:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Նաև տուն չկառուցեք, սերմ չցանեք և խաղողի այգի չտնկեք և սրանք մի՛ ունեցեք։ Այլ ձեր բոլոր օրերը վրաններո՛ւմ բնակվեք, որպեսզի շատ օրեր ապրեք երկրի երեսին, որտեղ դուք պանդուխտ եք”։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 նաև տներ մի՛ շինեք, սերմ մի՛ ցանեք և այգիներ մի՛ տնկեք, այլ ձեր բոլոր օրերում բնակվե՛ք վրանների մեջ, որպեսզի այդ երկրում, որտեղ դուք պանդուխտ եք, շատ օրեր ապրեք”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 35:7
11 Խաչաձեւ Հղումներ  

այլ վրաններում ենք բնակվում և հնազանդվում ենք ու անում այն ամենի համաձայն, ինչպես մեզ հրամայել է մեր հայրը՝ Հովնադաբը։


Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։


Մանուկները մեծացան. Եսավը վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղավ, իսկ Հակոբը հանդարտ մարդ էր և բնակվում էր վրանների մեջ։


Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ՝ իբրև պանդուխտների և օտարականների, հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։


Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք։


որովհետև իրենց ունեցվածքն այնքան շատ էր, որ չէին կարող միասին բնակվել, և այն երկիրը, որտեղ ապրում էին պանդխտության մեջ, այլևս չէր բավարարում նրանց՝ իրենց ունեցած հոտերի պատճառով։


բնակվելու համար տներ չկառուցենք և խաղողի այգի, արտ, ագարակ և ցանք չունենանք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ