Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 35:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ Երեմիան Ռեքաբյանների տանն ասաց. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ դուք հնազանդվել եք ձեր հոր՝ Հովնադաբի հրամանին և պահում եք նրա բոլոր հրամանները և անում եք այն ամենի համաձայն, որ նա է ձեզ հրամայել,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Իսկ Ռեքաբի տան մարդկանց այսպես ասաց Երեմիան. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ Ռեքաբի որդի Հոնադաբի որդիները հետևեցին իրենց հոր պատվիրանին, հավատարիմ մնացին նրա բոլոր հրամաններին՝ կատարելով այն ամենը, ինչ որ նրանց պատվիրել էր իրենց հայրը,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 35:18
4 Խաչաձեւ Հղումներ  

Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։


Պահի՛ր նրա կանոններն ու պատվիրանները, որոնք այսօր ես պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար և քեզանից հետո քո որդիների համար լավ լինի, և որպեսզի քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը ընդմիշտ տալիս է քեզ»։


Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը, որպեսզի քո օրերը երկար լինեն, և քեզ համար բարի լինի այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ