Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 32:42 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

42 Որովհետև Տերն այսպես է ասում. «Ինչպես որ այս ժողովրդի վրա այս ամբողջ մեծ չարիքը բերեցի, այնպես էլ նրանց վրա պիտի բերեմ այն ամբողջ բարիքը, որ ես խոստացել եմ նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

42 Արդարև, այսպես է ասում Տերը. «Ինչպես որ այդ ժողովրդի վրա բերեցի այս բոլոր մեծամեծ չարիքները, այնպես էլ նրա համար կբերեմ բարիքներ, ինչպես ասել էի դրանց մասին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 32:42
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ինչպես որ արմատախիլ անելու, քանդելու, կործանելու, ոչնչացնելու և աղետ պատճառելու համար նրանց հսկեցի, այդպես էլ պետք է հսկեմ նրանց՝ կառուցելու և տնկելու համար,- ասում է Տերը։-


«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ պիտի կատարեմ իմ այն բարի խոստումը, որ խոսել եմ Իսրայելի տան մասին և Հուդայի տան մասին։


Եվ նա ինձ համար ցնծության անուն պիտի լինի, գովաբանություն ու պարծանք երկրի բոլոր ազգերի համար, որոնք կլսեն այն բոլոր բարիքների մասին, որ ես անելու եմ նրանց, և նրանք պիտի սարսափեն ու դողան այն բոլոր բարիքների համար և այն ամբողջ բարօրության համար, որ ես տալու եմ նրան”»։


Ամենաբարձրյալի խոսքից չե՞ն դուրս գալիս չարիքն ու բարիքը։


Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ