Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 29:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Որովհետև դու քո անունով նամակներ ես ուղարկել ամբողջ ժողովրդին, որ Երուսաղեմում է, նաև Մաասիայի որդի Սոփոնիա քահանային և բոլոր քահանաներին՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 թե այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Դու իմ անունից նամակներ ես ուղարկել Երուսաղեմ՝ ամբողջ ժողովրդին,- մինչդեռ իմ կողմից ես քեզ չեմ ուղարկել,- նաև Մաաս քահանայի որդի Սոփոնիային, ինչպես և բոլոր քահանաներին և ասել,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 29:25
16 Խաչաձեւ Հղումներ  

Թիկնապահապետը վերցրեց մեծ քահանա Սարայիային և երկրորդ քահանա Սոփոնիային և դռան երեք պահապաններին։


Եվ Սեդեկիա թագավորը Սեղեմիայի որդի Հուդաքին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելով. «Խնդրում ենք, մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն»։


Սոփոնիա քահանան Երեմիա մարգարեի ականջներին կարդաց այս նամակը։


նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրելու, ինչպես նաև եթե ճանապարհին գտնի Խոսքին հետևող որևէ մեկին՝ տղամարդ թե կին, կապված Երուսաղեմ բերի։


Նաև նրա լավություններն էին ասում ինձ մոտ, և իմ խոսքերը նրան էին տանում. Տուբիան նամակներ էր ուղարկում ինձ վախեցնելու համար։


Այն օրերին Հուդայի ազնվականները նաև շատ նամակներ էին գրում, որ ուղարկվում էին Տուբիային. Տուբիայից էլ նրանց էին գալիս։


Եվ Սանաբաղատն այս հրավերով հինգերորդ անգամ իր ծառային ինձ մոտ ուղարկեց՝ մի բաց նամակ նրա ձեռքին։


Սենեքերիմը նամակներ գրեց՝ հայհոյելով Իսրայելի Տեր Աստծուն և նրա մասին այսպես ասելով. «Ինչպես որ ուրիշ երկրների ազգերի աստվածներն իրենց ժողովրդին չազատեցին իմ ձեռքից, այդպես էլ Եզեկիայի Աստվածը չի ազատի իր ժողովրդին իմ ձեռքից»։


Եզեկիան դեսպանների ձեռքից վերցրեց նամակները և կարդաց դրանք, ապա վեր կացավ գնաց Տիրոջ տուն, և Եզեկիան դրանք տարածեց Տիրոջ առաջ։


Ասորեստանի թագավորը լսել էր, որ եթովպացիների թագավոր Թարակայի մասին ասել էին. «Ահա գալիս է քո դեմ պատերազմելու»։ Նա դարձյալ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով.


Սրանք են այն նամակի խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց մնացած տարագիր երեցներին, քահանաներին ու մարգարեներին և ամբողջ ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից տարագրել էր Բաբելոն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ