Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 27:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ նրանց հրամայի՛ր, որ իրենց տերերին ասեն. "Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Այսպե՛ս ասացեք ձեր տերերին.

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Նրանց կպատվիրես հայտնելու իրենց տերերին, թե այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. այսպես կասեք ձեր տերերին.

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 27:4
8 Խաչաձեւ Հղումներ  

Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը եկան և ասացին փարավոնին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Թո՛ւյլ տուր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն կատարի անապատում”»։


Սակայն Տերը ճշմարիտ Աստված է, նա կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա սրտմտությունից դողում է երկիրը, և ազգերը չեն դիմանա նրա ցասումին։


Սրանց պես չէ Հակոբի բաժինը. որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է, և Իսրայելը նրա ժառանգության ցեղն է։ Նրա անունը Զորությունների Տեր է։


Եվ նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Խմե՛ք ու հարբե՛ք, փսխե՛ք, ընկե՛ք և մի՛ կանգնեք այն սրի պատճառով, որ ես ձեր մեջ եմ ուղարկում”»։


Եվ դրանցից ուղարկի՛ր Եդովմի թագավորին, Մովաբի թագավորին և Ամմոնի որդիների թագավորին, Տյուրոսի թագավորին և Սիդոնի թագավորին այն դեսպանների միջոցով, որոնք եկել էին Երուսաղեմ՝ Հուդայի Սեդեկիա թագավորի մոտ։


"Ես եմ իմ մեծ զորությամբ և մեկնած բազկով արարել երկիրը, մարդուն և անասունին, որ երկրի երեսին են, և այն տալիս եմ նրան, ով հաճելի է իմ աչքին։


Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես երկաթե լուծ դրեցի այս բոլոր ազգերի պարանոցին՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին ծառայելու համար, և նրանք պիտի ծառայեն նրան. դաշտի գազաններն էլ եմ տվել նրան”»։


Սրանց պես չէ Հակոբի Բաժինը, որովհետև նա ամենի Ստեղծողն է, Իսրայելը նրա ժառանգության ցեղն է. նրա անունը Զորությունների Տեր է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ