Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 27:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Ապա ես խոսեցի քահանաների և այս ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը. “Մի՛ լսեք ձեր մարգարեների խոսքերը, որոնք մարգարեանում են ձեզ համար՝ ասելով. "Ահա Տիրոջ տան անոթները շուտով հետ են բերվելու Բաբելոնից", որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Ինչ որ խոսեցի, կհայտնես նաև քահանաներին ու համայն ժողովրդին, թե այսպես է ասում Տերը. «Ականջ մի՛ դրեք այն մարգարեների խոսքերին, որ մարգարեություն են անում ձեզ համար և ասում. “Ահա Տիրոջ տան սպասքն այժմ ևեթ Բաբելոնից պիտի վերադարձվի”։ Բայց դա զուր են մարգարեանում ձեզ համար. ե՛ս չեմ ուղարկել նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 27:16
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այնտեղից հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը և թագավորի տան գանձերը, կոտրատեց այն բոլոր ոսկի անոթները, որոնք Իսրայելի Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տաճարի համար, ինչպես որ ասել էր Տերը։


Երեցներն ու պատվավորները գլուխն են, իսկ մարգարեն, որ ստություն է սովորեցնում, պոչն է։


Որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում, որպեսզի ձեզ հեռացնեն ձեր երկրից, որ ես ձեզ վտարեմ, և դուք ոչնչանաք։


Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որոնք ձեզ ասում են. “Դուք չեք ծառայելու Բաբելոնի թագավորին”, որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում։


Երկու տարի հետո ես այստեղ հետ եմ բերելու Տիրոջ տան բոլոր անոթները, որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը վերցրել էր այստեղից և տարել Բաբելոն։


Տերը Հուդայի Հովակիմ թագավորին և նրա հետ Աստծու տան անոթների մի մասը նրա ձեռքը մատնեց։ Նա դրանք տարավ Սենաար երկիրը՝ իր աստծու մեհյանը, և այդ անոթները դրեց իր աստծու գանձարանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ