Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 25:36 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Լսե՛ք հովիվների աղաղակի ձայնը և հոտի մեծավորների ողբալը, որովհետև Տերը կործանում է դարձրել նրանց արոտները.

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 Ահա լսվում է հովիվների գույժի ձայնը, ոչխարների հոտի խոյերի աղաղակը, քանզի Տերը ոչնչացրեց նրանց արոտները։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 25:36
6 Խաչաձեւ Հղումներ  

Սրա համար քուրձե՛ր հագեք, սգացե՛ք ու ողբացե՛ք, որ Տիրոջ բորբոք բարկությունը մեզնից չի հեռացել”»։


Ողբացե՛ք, ո՛վ հովիվներ, և աղաղակե՛ք, մոխրի մեջ թավալվե՛ք, ո՛վ հոտի մեծավորներ, որովհետև հասել են ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը, և վայր պիտի ընկնեք պատվական անոթի նման։


Թող նրանց տներից աղաղակ լսվի, երբ որ նրանց վրա հանկարծակի գնդեր բերես, որովհետև ինձ բռնելու համար փոս փորեցին և իմ ոտքերի տակ որոգայթներ լարեցին։


Եվ հովիվները ապաստանելու տեղ չպիտի ունենան, և հոտի մեծավորները՝ ազատելու։


Տիրոջ բորբոք բարկության պատճառով բնաջնջվում են անդորր բնակավայրերը։


Լսե՛ք ողբացող հովիվների ձայնը. որովհետև կործանվել է նրանց շքեղությունը. մռնչացող կորյունների ձայնը, որովհետև ամայացել է Հորդանանի մացառուտը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ