ԵՐԵՄԻԱ 25:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ3 «Հուդայի թագավոր Ամմոնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր ահա քսաներեք տարի է՝ Տիրոջ խոսքը հասել է ինձ, և ես խոսել եմ ձեզ հետ կրկին ու կրկին, բայց դուք չանսացիք։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ3 «Հուդայի արքա Ամովնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր, այսինքն՝ քսաներեք տարի, Տերը խոսեց ինձ հետ, ու ես վաղ առավոտից խոսում էի ձեզ հետ, ասում, բայց դուք չլսեցիք»։ Տես գլուխը |
Եվ ես կրկին ու կրկին ուղարկեցի ձեզ մոտ իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. "Ամեն մարդ թող հետ դառնա իր չար ճանապարհից։ Բարեփոխե՛ք ձեր արարքները և մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու համար։ Այն ժամանակ դուք կբնակվեք այն երկրում, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին"։ Բայց դուք ականջ չդրեցիք և չհնազանդվեցիք ինձ։