Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 22:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ես քո դեմ կործանողներ կպատրաստեմ՝ ամեն մեկն իր զենքերով, և նրանք կկտրեն քո ընտիր եղևնիները և կրակի մեջ գցեն”։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Քո դեմ կհանեմ ավերողներ՝ յուրաքանչյուրին իր տապարով, որոնք կկոտորեն քո ընտիր-ընտիր մայրիները և կնետեն կրակի մեջ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 22:7
14 Խաչաձեւ Հղումներ  

Քո ծառաների միջոցով նախատեցիր Տիրոջն ու ասացիր. "Իմ մարտակառքերի բազմությամբ ելա վեր՝ լեռների բարձունքը, Լիբանանի լանջերը։ Ես կտրեցի նրա հաղթահասակ եղևինները, Նրա ընտիր մայրիները Եվ հասա նրա ամենաբարձրադիր բարձունքը, Նրա ամենախիտ անտառը։


Նրանց այրիները ծովերի ավազից ավելի շատ եղան նրանց դեմ. երիտասարդի մոր դեմ կեսօրին կործանիչին եմ բերելու. նրանց վրա հանկարծակի արհավիրք ու սարսափ եմ գցելու։


Բայց ես ձեզ պիտի պատժեմ ձեր գործերի պտուղի համեմատ,- ասում է Տերը,- և կրակ պիտի վառեմ նրա անտառում, որ պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։


Ահա ես ձեզ վրա հեռվից մի ազգ եմ բերում, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- նա դիմացկուն ազգ է, նա հին ազգ է, մի ազգ, որի լեզուն չգիտես և չես իմանում, թե ի՛նչ է խոսում։


Բա՛ց արա քո դռները, ո՛վ Լիբանան, և կրակը թող լափի քո եղևնիները։


Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ