Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 21:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Որովհետև ես իմ դեմքը այս քաղաքի դեմ եմ դարձրել չարիքի համար և ոչ թե բարիքի համար,- ասում է Տերը.- այն պիտի Բաբելոնի թագավորի ձեռքը տրվի, և նա էլ կրակով պիտի այրի այն"”։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Երեսս դեպի այդ քաղաքը դարձրի՝ չարիք պատճառելու համար և ոչ թե բարիք,- ասում է Տերը.- այդ քաղաքը պիտի մատնվի բաբելացիների թագավորի ձեռքը, որը հրով պիտի այրի դա”»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 21:10
26 Խաչաձեւ Հղումներ  

Սրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես իմ դեմքը ձեր դեմ կուղղեմ չարիքի և ամբողջ Հուդան բնաջնջելու համար։


Եվ եթե նրանք գերի գնան իրենց թշնամիների առաջ, այնտեղ սրին պիտի հրամայեմ, և այն պիտի սպանի նրանց։ Եվ իմ աչքը նրանց վրա պիտի հաստատեմ չարիքի համար և ոչ թե բարիքի համար»։


Ահա ես հսկում եմ նրանց վրա չարիքի և ոչ թե բարիքի համար, և բոլոր հուդայեցիները, որոնք Եգիպտոսի երկրում են, պիտի ոչնչանան սրով ու սովով, մինչև որ վերջանան։


Եվ իմ դեմքը նրանց դեմ պիտի ուղղեմ. նրանք կրակից դուրս կգան, բայց կրակը կլափի նրանց, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ որ դեմքս նրանց դեմ կուղղեմ։


Եվ այրեց Տիրոջ տունը և թագավորի տունը և Երուսաղեմի բոլոր տները. բոլոր մեծ տները կրակով այրեց։


Քաղդեացիները կրակով այրեցին թագավորի տունն ու ժողովրդի տները և Երուսաղեմի պարիսպները քանդեցին։


Իսկ եթե անձնատուր չլինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ այս քաղաքը քաղդեացիների ձեռքը պիտի մատնվի. նրանք այն կրակով պիտի այրեն, դու էլ նրանց ձեռքից չպիտի ազատվես”»։


Տերն այսպես է ասում. “Այս քաղաքն անպատճառ Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը պիտի մատնվի, և նա պիտի գրավի այն”»։


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Գնա՛ և խոսի՛ր Հուդայի թագավոր Սեդեկիային և նրան ասա՛. "Տերն այսպես է ասում. "Ահա այս քաղաքը տալիս եմ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա կրակով պիտի այրի այն։


Այրեցին Աստծու տունը, քանդեցին Երուսաղեմի պարիսպը և կրակով այրեցին բոլոր պալատներն ու փչացրին բոլոր թանկարժեք իրերը։


Եվ քո բոլոր կանանց ու քո որդիներին դուրս պիտի հանեն քաղդեացիների մոտ, դու էլ չպիտի ազատվես նրանց ձեռքից, այլ պիտի բռնվես Բաբելոնի թագավորի ձեռքով, և այս քաղաքը պիտի այրվի կրակով»։


Տիրոջ երեսը չարագործների դեմ է՝ նրանց հիշատակը երկրից ջնջելու համար։


Իմ երեսը կդարձնեմ ձեր դեմ, և կսպանվեք ձեր թշնամիների առաջ. ձեզ ատողները կիշխեն ձեզ վրա, և կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու։


Եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը ինչ-որ արյուն ուտի, իմ երեսն արյուն ուտող այդ մարդու վրա պիտի դարձնեմ և նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից.


Սակայն իմ խոսքերն ու կանոնները, որ ես հրամայել էի իմ ծառաներին՝ մարգարեներին, մի՞թե ձեր հայրերին չհասան”։ Նրանք ետ դարձան ու ասացին. “Զորքերի Տերը ինչպես որ որոշել էր վարվել մեզ հետ մեր ճանապարհների համեմատ և մեր արարքների համեմատ, այնպես է վարվել մեզ հետ”»։


Ահա ես պիտի հրամայեմ,- ասում է Տերը,- և նրանց այս քաղաք պիտի վերադարձնեմ. նրա դեմ պիտի պատերազմեն և այն գրավեն ու կրակով այրեն։ Ես Հուդայի քաղաքները ամայություն պիտի դարձնեմ, առանց բնակչի»։


այն ժամանակ այս տունը Սելովի պես պիտի անեմ և այս քաղաքը նզովքի առարկա պիտի դարձնեմ երկրի բոլոր ազգերի համար"”»։


Բայց եթե ինձ չհնազանդվեք, որ շաբաթ օրը սուրբ պահեք, որ բեռ չվերցնեք ու Երուսաղեմի դարպասներից ներս բերեք շաբաթ օրը, այն ժամանակ ես էլ նրա դարպասների մեջ կրակ կվառեմ, և այն կլափի Երուսաղեմի ամրոցները և չի հանգչի"”»։


“Քաղդեացիների դեմ պատերազմելու են գալիս, որպեսզի դրանք լցվեն մարդկանց դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկությամբ և իմ զայրույթով, որովհետև այս քաղաքից ես ծածկել եմ իմ դեմքը՝ նրանց ամբողջ չարության պատճառով։


«Գնա՛ և եթովպացի Աբդիմելեքին ասա՛. “Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես իմ խոսքերը պիտի կատարեմ այս քաղաքի վրա չարիքի և ոչ թե բարիքի համար, և կիրականանան այն օրը քո առաջ։


Հետո դատարկ դի՛ր փայտածուխի վրա, որպեսզի տաքանա, և նրա պղինձն այրվի, ու նրա մեջ հալվի անմաքրությունը, սպառվի ժանգը։


Այլ ես կրակ պիտի գցեմ Հուդայի վրա, և այն պիտի լափի Երուսաղեմի պալատները»։


Ապա Երեմիան ասաց Սեդեկիային. «Այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. “Եթե իսկապես անձնատուր լինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ ողջ կմնաս, և այս քաղաքը կրակով չի այրվի, և՛ դու, և՛ քո տունը կապրեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ