ԵՐԵՄԻԱ 20:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ4 Որովհետև այսպես ասաց Տերը. “Ահա ես քեզ արհավիրք պիտի դարձնեմ քեզ համար և քո բոլոր բարեկամների համար, և նրանք իրենց թշնամիների սրով պիտի ընկնեն, և քո աչքերի առաջ պիտի տեսնես. ամբողջ Հուդան Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի մատնեմ, և նա նրանց գերի պիտի տանի Բաբելոն ու նրանց պիտի սրով սպանի։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ4 Արդարև, այսպես է ասում Տերը. “Ահավասիկ քեզ քո բոլոր բարեկամներով հանդերձ պիտի գերության մատնեմ. նրանք պիտի ընկնեն իրենց թշնամիների սրով, և քո աչքերը պիտի տեսնեն դա։ Քեզ և Հուդայի այդ ամբողջ տունը պիտի տամ բաբելացիների թագավորի ձեռքը. թող նրանց գերի տանեն Բաբելոն և կոտորեն նրանց սրով։ Տես գլուխը |