ԵՐԵՄԻԱ 19:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ7 Եվ ես այս տեղում կխափանեմ Հուդայի և Երուսաղեմի խորհուրդը և իրենց թշնամիների առաջ սրով կտապալեմ նրանց՝ իրենց կյանքը փնտրողների ձեռքով։ Նրանց դիակներն իբրև կերակուր կտամ երկնքի թռչուններին և երկրի գազաններին։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ7 Այդտեղ պիտի խափանեմ Հուդայի խորհուրդը և խորհուրդը Երուսաղեմի. սրով, ինչպես և նրանց հոգիները փնտրողների ձեռքով նրանց դիտապաստ պիտի գցեմ իրենց թշնամիների առաջ։ Նրանց դիակներն իբրև կերակուր պիտի տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։ Տես գլուխը |
Եվ ապա,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր Սեդեկիային ու նրա ծառաներին ու ժողովրդին ու այս քաղաքի մեջ ժանտախտից, սրից ու սովից մնացածներին պիտի մատնեմ Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի ձեռքը և իրենց թշնամիների ձեռքն ու իրենց կյանքը փնտրողների ձեռքը, և նա սրի բերանով պիտի զարկի նրանց, նրանց չպիտի խնայի, չպիտի գթա և չպիտի ողորմի”։