Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 16:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ երբ դու այս բոլոր խոսքերն ասես այս ժողովրդին, և նրանք քեզ ասեն. “Տերն ինչո՞ւ է այս ամբողջ մեծ չարիքը վճռել մեր մասին, ո՞րն է մեր անօրենությունը, և ո՞րն է այն մեղքը, որով մեղանչել ենք Տիրոջ՝ մեր Աստծու դեմ”,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եվ երբ պատահի, որ այն ժողովրդին պատմես այս բոլոր պատգամների մասին, ու քեզ ասեն՝ “Ինչո՞ւ այդ բոլոր մեծ չարիքները Տերը խոսեց մեր դեմ, ի՞նչ անիրավություն կա մեր մեջ կամ ի՞նչ մեղք, որով մեղանչած լինեինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ”,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 16:10
11 Խաչաձեւ Հղումներ  

Զորությունների Տերը, որ տնկել է քեզ, չարիք վճռեց քո դեմ Իսրայելի տան և Հուդայի տան չարության համար, որ նրանք գործեցին և իմ բարկությունը գրգռեցին՝ Բահաղին խունկ ծխելով։


Եվ եթե քո սրտում ասես. “Այս բաներն ինչո՞ւ են ինձ հանդիպել”. քո անօրենության շատությունից բացվեցին քո քղանցքները, բռնության ենթարկվեցին քո գարշապարները։


Ինչպե՞ս կարող ես ասել. “Չեմ պղծվել, Բահաղներին չհետևեցի”. նայի՛ր հովտի մեջ քո ճանապարհին, իմացի՛ր, թե ի՛նչ ես արել, ո՛վ թեթևաշարժ, մոլորաշավիղ մատակ ուղտ։


դու ասում ես. “Ես անմեղ եմ. նրա բարկությունն անշուշտ հեռացել է ինձնից”։ Ահա ես քո հանդեպ դատաստան պիտի անեմ, որովհետև ասում ես. “Չեմ մեղանչել”։


այն չարության պատճառով, որ արեցին ինձ զայրացնելով, խունկ ծխելու գնալով և ծառայելով ուրիշ աստվածների, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենք, ո՛չ դուք, ո՛չ ձեր հայրերը։


Եվ երբ ասեք. “Ի՞նչ պատճառով Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն արեց մեզ”, դու էլ ասա՛ նրանց. “Ինչպես դուք թողեցիք ինձ և օտար աստվածների պաշտեցիք ձեր երկրում, նույնպես էլ օտարների պիտի ծառայեք ձերը չեղած երկրում”»։


Երուսաղեմը փլատակների կույտեր պիտի դարձնեմ, աղվեսների որջ և Հուդայի քաղաքները անբնակ ամայության պիտի վերածեմ»։


Վաճառական է, որի ձեռքին խաբեության կշեռք կա. նա սիրում է հարստահարել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ