Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 13:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 «Բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք հյուսիսից եկողներին. որտե՞ղ են քեզ տրված հոտը, քո պանծալի ոչխարները։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 «Բարձրացրո՛ւ քո աչքերը, Երուսաղե՛մ, և նայի՛ր հյուսիսից հարձակվողներին. ո՞ւր է այն հոտը, որ տրվեց քեզ, քո փառավոր ոչխարներն ո՞ւր են։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 13:20
14 Խաչաձեւ Հղումներ  

Ժողովրդի բազմությունը թագավորի փառքն է, բայց ժողովրդի սակավությունը իշխանի կործանումն է։


Եվ Տերն ինձ ասաց. «Երկրի բոլոր բնակիչների վրա չարիքը հյուսիսից պիտի ծավալվի։


Որովհետև ես ահա կկանչեմ հյուսիսի բոլոր թագավորությունների ազգատոհմերին,- ասում է Տերը,- որ գան, և ամեն մեկն իր աթոռը դնի Երուսաղեմի դարպասների մուտքին և նրա շրջակա բոլոր պարիսպների դիմաց և Հուդայի բոլոր քաղաքների դեմ։


Մի լուր է ձայնում. Լսե՛ք՝ գալիս է. մեծ դղրդոց հյուսիսի երկրից. որպեսզի Հուդայի քաղաքներն ամայի դարձնի, աղվեսների որջ։


Իսկ եթե այս չլսեք, իմ հոգին ծածուկ տեղերում լաց պիտի լինի ձեր հպարտության համար և արտասուքով պիտի արտասվի. աչքս արտասուք պիտի թափի, որովհետև Տիրոջ հոտը գերի առնվեց։


Սրա համար Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այն հովիվների մասին, որ հովվում են իմ ժողովրդին. «Դուք իմ ոչխարներին ցրիվ տվեցիք ու քշեցիք և նրանց չխնամեցիք. ահա ձեր չար գործերի համար ես պիտի պատժեմ ձեզ»,- ասում է Տերը։


Տիրոջ բորբոք բարկության պատճառով բնաջնջվում են անդորր բնակավայրերը։


Տերն այսպես է ասում. «Ահա մի ժողովուրդ է գալիս հյուսիսի երկրից, և մի մեծ ազգ է արթնանում երկրի ծայրերից։


Որովհետև ես ահա ոտքի եմ հանում քաղդեացիներին՝ այն դառն ու արագընթաց ազգին, որ սլանում է դեպի երկրի լայնությունները, որպեսզի տիրի իրեն չպատկանող բնակավայրերին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ