Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 13:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Այս խո՛սքն ասա նրանց. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ամեն տիկ պիտի լցվի գինիով"”, և նրանք քեզ ասելու են. “Մի՞թե մենք չգիտեինք, որ ամեն տիկ գինիով պետք է լցվի”։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 «Այդ ժողովրդին կհայտնես այդ պատգամը. այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ամեն տիկ գինով պետք է լցվի։ Եվ եթե այնպես լինի, որ քեզ ասեն. “Մի՞թե մենք չենք հասկանում ու չգիտենք, որ ամեն մի տիկ գինով պիտի լցվի”,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 13:12
4 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև ինչպես որ գոտին է կառչում մարդու մեջքին, այնպես էի արել, որ ամբողջ Իսրայելի տունը և ամբողջ Հուդայի տունը կառչել էին ինձ,- ասում է Տերը,- որպեսզի ինձ համար ժողովուրդ լինեն և անուն, գովաբանություն ու պարծանք։ Բայց նրանք չլսեցին”։


Ապա դու ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տերը. "Ահա ես գինովությամբ պիտի լցնեմ այս երկրի բոլոր բնակիչներին, Դավթի գահի վրա նստող թագավորներին, քահանաներին ու մարգարեներին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին։


Եվ նրանք պիտի խմեն ու տատանվեն և ցնորվեն այն սրի պատճառով, որ ես ուղարկում եմ նրանց մեջ»։


Եվ ժողովուրդն ինձ ասաց. «Մեզ չե՞ս պատմելու, թե դու ինչ որ անում ես, ի՞նչ է նշանակում մեզ համար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ