ԵՐԵՄԻԱ 11:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ8 Բայց նրանք չլսեցին, ականջ չդրեցին, և ամեն մեկը գնաց իր չար սրտի կամակորությամբ, և ես նրանց վրա բերեցի ուխտի բոլոր խոսքերը, որոնք հրամայել էի, որ կատարեն, բայց չկատարեցին”»։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ8 Ականջները շուռ տվեցին և բոլորն իրենց հոժար սրտով գնացին դեպի չարիքը։ Եվ որովհետև ինչ որ պատվիրեցի նրանց անել, չարեցին, իմ այս ուխտի բոլոր խոսքերը կկատարեմ նրանց նկատմամբ”»։ Տես գլուխը |
Եվ ես կրկին ու կրկին ուղարկեցի ձեզ մոտ իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. "Ամեն մարդ թող հետ դառնա իր չար ճանապարհից։ Բարեփոխե՛ք ձեր արարքները և մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու համար։ Այն ժամանակ դուք կբնակվեք այն երկրում, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին"։ Բայց դուք ականջ չդրեցիք և չհնազանդվեցիք ինձ։