11 Քեզ համար ոսկե զարդեր կշինենք՝ արծաթե կիտվածքով։
11 մինչև արքան քեզ իր գիրկն ընդունի։
որը մեր խոնարհ մարմինը պիտի նորոգի և իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։
Որովհետև Տերը հավանում է իր ժողովրդին. խեղճերին փառավորում է փրկությամբ։
Եթե նա պարիսպ է, նրա վրա արծաթե մի զրահ, աշտարակ շինենք, և եթե նա դուռ է, նրան եղևնափայտի տախտակով պատենք։
Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
Այտերդ գեղեցիկ են զարդերով, պարանոցդ՝ մանյակներով։
Մինչ թագավորն իր օթոցի վրա էր, իմ նարդոսն իր հոտը բուրեց։
Օղակ դրեցի քո քթին և գինդեր՝ քո ականջներին ու փառավոր պսակ՝ քո գլխին։