Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 9:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքերորդ օրը, երբ որ հասավ թագավորի խոսքն ու հրամանը, որ կատարվեր, այդ օրը հրեաների թշնամիները հույս ունեին նրանց վրա տիրելու, հակառակը պատահեց. հրեաներն իրենք տիրեցին իրենց ատողների վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 9:1
13 Խաչաձեւ Հղումներ  

Ասուերոս թագավորի բոլոր գավառներում մեկ օրում՝ տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքին։


Եվ սուրհանդակների ձեռքով հրովարտակներ ուղարկվեցին թագավորի բոլոր գավառները, որ մեկ օրում՝ տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքին, կորցնեն, սպանեն և ոչնչացնեն բոլոր հրեաներին՝ երիտասարդից մինչև ծերը, երեխաներին և կանանց, և նրանց ունեցվածքը հափշտակեն։


Ազգերը զայրացան, և վրա հասավ քո բարկությունը, ու ժամանակը՝ մեռելներին դատելու և վարձատրելու քո ծառաներին՝ մարգարեներին, սրբերին ու քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին, և կործանելու երկիրն ապականողներին»։


Դու իմ սուգը ցնծության փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձնից և ուրախություն հագցրիր ինձ։


Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ իրապես գիտեմ, որ Տերն իր հրեշտակին ուղարկեց և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու այն ամենից, ինչ սպասվում էր հրեա ժողովրդից»։


Ադար ամսի տասներեքին եղավ այս, և նույն ամսի տասնչորսին հանգստացան և այն խնջույքի և ուրախության օր արեցին։


Առաջին ամսին, այսինքն՝ նիսան ամսին, Ասուերոս թագավորի տասներկուերորդ տարում փուր, այսինքն՝ վիճակ գցեցին Համանի առջև օրեցօր և ամսեամիս, մինչև տասներկուերորդ ամիսը, այսինքն՝ ադար ամիսը։


Իմ թշնամիների թիկունքը դեպի ինձ դարձրիր, Որ ինձ ատողներին ջարդեմ։


Եվ որովհետև Տերը իր ժողովրդի դատը պիտի պաշտպանի, Կգթա իր ծառաներին, Որովհետև կտեսնի, որ նրանց զորությունը լքել է իրենց, Եվ չկա կապվածը և ազատը։


Որովհետև ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ազգին հասնող չարիքը և ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ազգականների կորուստը»։


Դու իմ թշնամիներին հալածական ես դարձնում, և ես կոչնչացնեմ ինձ ատողներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ