Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 8:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ ասաց. «Եթե հաճելի է թագավորին, և եթե ես շնորհ եմ գտել նրա առաջ, և եթե այս բանն ուղիղ է թագավորի առաջ, և ես հաճելի եմ նրա աչքին, թող հրաման գրվի, որ վերադարձնեն ագագացի Ամադաթայի որդի Համանի հնարքի գրությունները, որ գրել է թագավորի բոլոր գավառներում եղող հրեաներին ոչնչացնելու համար։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 8:5
9 Խաչաձեւ Հղումներ  

Եսթեր թագուհին պատասխանեց՝ ասելով. «Եթե շնորհ եմ գտել քո աչքում, ո՛վ թագավոր, թող իմ խնդրանքով իմ անձը և իմ աղաչանքով իմ ազգն ինձ տրվեն։


եթե ես շնորհ եմ գտել թագավորի աչքի առաջ, և եթե հաճելի է թագավորին իմ խնդրածը տալու և իմ ուզածը կատարելու, թող թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ անելու եմ ես։ Եվ վաղը կանեմ թագավորի խոսքի համաձայն»։


Թագավորը Եսթերին բոլոր կանանցից ավելի սիրեց, և նա բոլոր աղջիկներից ավելի սեր և շնորհ գտավ նրա առաջ. և արքայական թագը նրա գլխին դրեց և նրան Վաշթիի փոխարեն թագուհի դարձրեց։


Եվ այն աղջիկը, որ թագավորի աչքին հաճելի կլինի, թող թագուհի դառնա Վաշթիի տեղը»։ Այս բանը հաճելի թվաց թագավորին, և նա այդպես արեց։


Եվ ասաց. “Աղաչում եմ, ինձ արձակի՛ր, որովհետև այդ քաղաքում մեր ազգատոհմը զոհ է մատուցելու, և իմ եղբայրը հրավիրել է ինձ, ու հիմա, եթե ես շնորհ եմ գտել քո առաջ, աղաչում եմ, թո՛ւյլ տուր ինձ գնամ, եղբայրներիս տեսնեմ”. այս պատճառով էլ չի եկել թագավորի սեղանին»։


Եվ ինչի՞ց պիտի իմացվի, թե ես և ժողովուրդը շնորհ գտանք քո առջև։ Չէ՞ որ երբ դու մեզ հետ գնաս, ես և քո ժողովուրդը կտարբերվենք աշխարհի երեսին եղած բոլոր ժողովուրդներից»։


Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ հայտնի՛ր ինձ քո ճանապարհները, որպեսզի ճանաչեմ քեզ, որ շնորհ գտնեմ քո առաջ, և տե՛ս, որ այս ազգը քո ժողովուրդն է»։


Այս բաներից հետո Ասուերոս թագավորը մեծարեց ագագացի Ամադաթայի որդի Համանին և բարձրացրեց նրան և նրա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ