Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 8:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Հրովարտակներում թագավորը հրաման էր տվել յուրաքանչյուր քաղաքում եղող հրեաներին, որ հավաքվեն և պաշտպանեն իրենց կյանքերը, ոչնչացնեն, սպանեն և կոտորեն ամբողջ բանակը՝ որևէ ժողովրդի և բանակի, որոնք կհարձակվեն իրենց վրա, ներառյալ մանուկներին ու կանանց, և կողոպտեն նրանց ունեցվածքը.

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 8:11
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ սուրհանդակների ձեռքով հրովարտակներ ուղարկվեցին թագավորի բոլոր գավառները, որ մեկ օրում՝ տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքին, կորցնեն, սպանեն և ոչնչացնեն բոլոր հրեաներին՝ երիտասարդից մինչև ծերը, երեխաներին և կանանց, և նրանց ունեցվածքը հափշտակեն։


Շուշանում եղող հրեաներից հավաքվեցին այն ամսի տասներեքին ու տասնչորսին և հանգստացան տասնհինգին և այն խնջույքի և ուրախության օր արեցին։


Ո՛վ Բաբելոնի աղջիկ, ո՛վ քանդող, երանի՜ նրան, որ կհատուցի քեզ այն հատուցման փոխարեն, որ հատուցեցիր մեզ։


Բայց արդարները պիտի ուրախանան և ցնծան, պիտի զվարճանան իրենց ուրախությամբ։


Նրան արձակելու եմ մի անաստված ազգի դեմ, նրան նշանակելու եմ մի ժողովրդի վրա, որ ինձ վրդովել է, որպեսզի ավարը հափշտակի ու կողոպուտը գրավի և նրան ոտնակոխ անի, ինչպես փողոցների ցեխը։


Եվ փայտ չեն հավաքի դաշտից և փայտ էլ չեն կտրի անտառներից, որովհետև զենքերով պիտի կրակ վառեն. իրենցից հափշտակողներից պիտի հափշտակեն և իրենցից կողոպտողներից պիտի կողոպտեն",- ասում է Տեր Աստված”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ