Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 7:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եսթեր թագուհին պատասխանեց՝ ասելով. «Եթե շնորհ եմ գտել քո աչքում, ո՛վ թագավոր, թող իմ խնդրանքով իմ անձը և իմ աղաչանքով իմ ազգն ինձ տրվեն։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 7:3
9 Խաչաձեւ Հղումներ  

այն ժամանակ նրանց կասես. “Ես աղաչանքս մատուցեցի թագավորին, որ ինձ չուղարկի Հովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ”»։


Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մորթի տեղ մորթ. մարդս իր ողջ ունեցվածքն իր անձի դիմաց կտա։


Թագավորը գինի խմելուց բարկացած վեր կացավ և գնաց պալատի պարտեզը։ Իսկ Համանը մնաց, որ իր անձի համար աղաչի Եսթեր թագուհուն. որովհետև տեսավ, որ թագավորից չարիքը հասել էր իրեն։


Եվ այն հրովարտակի պատճենը, որ Շուշանում տրվել էր նրանց ոչնչացնելու համար, նրան տվեց, որ Եսթերին ցույց տա և նրան հաղորդի ու նրան պատվիրի, որ թագավորի մոտ գնա և նրան աղաչի ու նրա առաջ աղերսի իր ազգի համար։


Բայց նա դարձյալ մի երրորդ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով. այդ երրորդ հիսնապետը վեր ելավ, գնաց ու ծնկի իջավ Եղիայի առաջ և աղաչեց նրան ու ասաց. «Ո՛վ մարդ Աստծո, թող իմ հոգին և այս հիսուն ծառաներիդ հոգիները պատվական համարվեն քո աչքին։


Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Ահա մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները ողորմած թագավորներ են. թող մեր մեջքերին քուրձեր և մեր գլուխներին չվաններ դնենք և գնանք դուրս՝ Իսրայելի թագավորի մոտ. գուցե նա ողջ թողնի քո անձը»։


եթե ես շնորհ եմ գտել թագավորի աչքի առաջ, և եթե հաճելի է թագավորին իմ խնդրածը տալու և իմ ուզածը կատարելու, թող թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ անելու եմ ես։ Եվ վաղը կանեմ թագավորի խոսքի համաձայն»։


Եվ ասաց. «Եթե հաճելի է թագավորին, և եթե ես շնորհ եմ գտել նրա առաջ, և եթե այս բանն ուղիղ է թագավորի առաջ, և ես հաճելի եմ նրա աչքին, թող հրաման գրվի, որ վերադարձնեն ագագացի Ամադաթայի որդի Համանի հնարքի գրությունները, որ գրել է թագավորի բոլոր գավառներում եղող հրեաներին ոչնչացնելու համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ