Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 5:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 եթե ես շնորհ եմ գտել թագավորի աչքի առաջ, և եթե հաճելի է թագավորին իմ խնդրածը տալու և իմ ուզածը կատարելու, թող թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ անելու եմ ես։ Եվ վաղը կանեմ թագավորի խոսքի համաձայն»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 5:8
8 Խաչաձեւ Հղումներ  

Վաշթի թագուհին էլ կանանց խնջույք արեց Ասուերոս թագավորի պալատում։


Համանն ասաց. «Արդարև, Եսթեր թագուհին թագավորի հետ ինձանից բացի մեկ ուրիշին չտարավ իր պատրաստած խնջույքին, և նույնիսկ վաղը ես թագավորի հետ նրա մոտ եմ հրավիրված։


Եսթերը պատասխանեց և ասաց. «Իմ խնդրանքը և իմ ուզածը.


Թագավորը Համանի հետ խնջույքի գնաց Եսթեր թագուհու մոտ։


Եսթեր թագուհին պատասխանեց՝ ասելով. «Եթե շնորհ եմ գտել քո աչքում, ո՛վ թագավոր, թող իմ խնդրանքով իմ անձը և իմ աղաչանքով իմ ազգն ինձ տրվեն։


Եվ ասաց. «Եթե հաճելի է թագավորին, և եթե ես շնորհ եմ գտել նրա առաջ, և եթե այս բանն ուղիղ է թագավորի առաջ, և ես հաճելի եմ նրա աչքին, թող հրաման գրվի, որ վերադարձնեն ագագացի Ամադաթայի որդի Համանի հնարքի գրությունները, որ գրել է թագավորի բոլոր գավառներում եղող հրեաներին ոչնչացնելու համար։


Մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ