Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 5:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Համանը նրանց պատմեց իր մեծ հարստության և բազմաթիվ որդիների և այն ամենի մասին, որ թագավորը նրան մեծարել է և որ նրան բարձրացրել է թագավորի ծառաներից և իշխաններից։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 5:11
19 Խաչաձեւ Հղումներ  

Այս բաներից հետո Ասուերոս թագավորը մեծարեց ագագացի Ամադաթայի որդի Համանին և բարձրացրեց նրան և նրա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրեց։


Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չմեծամտանան և ոչ էլ հույսը դնեն ունայն հարստության վրա, այլ Աստծու վրա, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ։


Հակոբը լսեց Լաբանի որդիների խոսքերը, որ ասում էին. «Հակոբը մեր հոր ամբողջ ունեցածն առավ և այս ամբողջ հարստությունը մեր հոր ունեցվածքից ստացավ»։


Աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա։ Սակայն Հիսուսն ասաց նրանց. «Որդյակնե՛ր, որքա՜ն դժվար է Աստծու արքայությունը մտնել նրանց համար, ովքեր իրենց հույսը հարստության վրա են դրել։


թագավորն ասաց. «Սա չէ՞ այն մեծ Բաբելոնը, որ ես կառուցել եմ իմ ուժի կարողությամբ՝ որպես թագավորական տուն իմ մեծության փառահեղության համար»։


որովհետև նա ասում է. «Իմ իշխանավորները բոլորն էլ մի՞թե թագավորներ չեն.


Որ նրանք, իրենց ունեցվածքի վրա հույս դրած, պարծենում են իրենց մեծ հարստությամբ։


Եվ ցույց տվեց իր թագավորության մեծ հարստությունը և իր մեծության փառավոր շքեղությունը շատ օրեր, այսինքն՝ հարյուր ութսուն օր։


Մուրթքեն թագավորի առջևից դուրս եկավ արքայական կապուտակ և սպիտակ հագուստով և ոսկե մեծ թագով, բեհեզյա և ծիրանի պատմուճանով, և Շուշան քաղաքը աղաղակեց ու ցնծաց։


Մարդը չի կարող փրկել իր եղբորը և ոչ էլ նրա փրկանքը տալ Աստծուն,


Ես պիտի գովեմ հավիտյան, որ դու արեցիր այս ամենը, և պիտի ապավինեմ քո անվանը, որովհետև բարի է քո սրբերի առջև։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ