Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 4:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եսթերը կանչեց Հաթաքին, որ թագավորի ներքինիներից էր, որին թագավորը նրան էր տվել իրեն ծառայելու համար, և նրան հրամայեց, որ գնա Մուրթքեի մոտ և իմանա, թե ի՛նչ է լինելու, և սա ինչի՛ համար է։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 4:5
10 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։


Եվ եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են, ու եթե մի անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։


Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։


Սակայն Վաշթի թագուհին մերժեց գնալ թագավորի հրամանով, որ իրեն հաղորդվել էր ներքինիների միջոցով։ Թագավորը շատ բարկացավ, և նրա զայրույթը բորբոքվեց նրա մեջ։


Յոթերորդ օրը, երբ թագավորի սիրտը գինով զվարթացել էր, ասաց այն յոթ ներքինիներին՝ Մեհումանին, Բիզթային, Արբոնային, Բիգթային, Աբագթային, Զեթարին և Քարքասին, որոնք ծառայում էին Ասուերոս թագավորի առաջ,


Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։


Եսթերի աղախինները և ներքինիները եկան պատմեցին նրան։ Թագուհին խիստ տրտմեց և հանդերձներ ուղարկեց Մուրթքեին հագցնելու և նրա քուրձը նրա վրայից հանելու համար, բայց նա չընդունեց։


Եվ Հաթաքը գնաց Մուրթքեի մոտ՝ քաղաքի հրապարակը, որ թագավորի դռան դիմաց էր։


Հաթաքը գնաց և Մուրթքեի խոսքերը պատմեց Եսթերին։


Եսթերն ասաց Հաթաքին և նրան պատվիրեց գնալ Մուրթքեի մոտ և ասել.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ